Հոլանդացի նկարիչը թռչուններ է պատրաստում թղթից (լուսանկարներ)

21:55 • 07.02.16

Boredpanda.com-ը ներկայացրել է հոլանդացի նկարիչ Յոհան Շերֆթի վերջին  աշխատանքները, որոնք իրենցից ներկայացնում են թղթից պատրաստված, բայց չափազանց իրական տեսք ունեցող թռչուններ:

Նկարիչը պատրաստել է սովորական թղթից` գուաշի և ջրաներկի օգնությամբ:  Նման հիանալի արդյունք ստանալու համար նա աշխատել է գերբարակ խոզանակներով և ծայրահեղ ճշտությամբ:

Ձեռակերտ աշխատանքի յուրաքանչյուր նմուշ պատրաստելը տևում է  2 օրից մինչև 1 ամիս: Թռչուններ  պատրաստել հոլանդացին սկսել է 14 տարեկանից և 30 տարի անց էլ նույն հմտությամբ է աշխատում: Նրա գործերը ցուցադրվում են Հաագայի Արքայական ակադեմիական պատկերասրահում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հոլանդացի նկարիչը թռչուններ է պատրաստում թղթից (լուսանկարներ)