Մահրեզն ԱՊԼ-ի տարվա ֆուտբոլիստի գլխավոր ֆավորիտներից է. Կարագեր

01:33 • 07.02.16

 «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը «Մանչեսթեր Սիթիի» – «Լեսթեր» հանդիպման (1:3) մասին խոսելիս ընդգծել է «աղվեսերի» կիսապաշտպան Ռիյան Մահրեզի ցուցադրած խաղը:

 

«Մահրեզն այնպիսի մարզավիճակում է, որ պետք է ԱՊԼ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի գլխավոր ֆավորիտներից մեկը լինի»,- ասել է Կարագերը:

 

Հիշեցնենք, որ նշված խաղում ալժիրցին դարձել է գոլի և գոլային փոխնցման հեղինակ:

Մահրեզն ԱՊԼ-ի տարվա ֆուտբոլիստի գլխավոր ֆավորիտներից է. Կարագեր