Արհեստական ինտելեկտով ռոբոտը պատկերել է Էլիզաբեթ II թագուհուն
Ռոբոտը նկարել է Մեծ Բրիտանիայի թագուհու` Էլիզաբեթ II-ի պատկերը, և արդյունքը բավականին «վամպիրային» է ստացվել:
Tech insider-ի հաղորդմամբ` ռոբոտի նկարչական «ունակությունները» զարգացրել է ծրագրավորող-նկարիչ Փինդար Վան Արմանը, ով տասը տարի է նվիրել այդ ծրագրի մշակմանը:
Ծրագրի շնորհիվ՝ ռոբոտը, օգտագործելով արհեստական ինտելեկտը, կարող է ինքնուրույն նկարել կամ աշխատել մարդու հետ` համատեղ արվեստի գործ ստեղծելով:
Մարդու և ռոբոտի համագործակցության արդյունքներից մեկը Էլիզաբեթ II թագուհու պատկերն է:












