Վարդին երկարաձգել է պայմանագիրը Լեսթերի հետ

11:11 • 07.02.16

«Լեսթերի» հարձակման առաջատար Ջեյմի Վարդին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ:
 

Նոր համձայնագրով 29-ամյա հարձակվողը խաղալու է «Լեսթերի» կազմում մինչեւ 2019 թվականը: Անգլիայի հավաքականի հարձակվողը «Լեսթերում» է խաղում 2012 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում նա մասնակցել է 25 հանդիպման եւ դարձել 18 գոլի հեղինակ:

Վարդին երկարաձգել է պայմանագիրը Լեսթերի հետ