Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ է ընտրվել Հարություն Խաչատրյանը

16:46 • 08.02.16

Սերգեյ Փարաջանովի թանգարանում փետրվարի 5¬-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ով հաշվետու ելույթով հանդես եկավ և ներկայացրեց չորս տարվա ընթացքում Հայաստանի ազգային կինոակադեմիայի կատարած աշխատանքները:


Դավիթ Մուրադյանի առաջարկով Հայաստանի ազգային կինոակադեմիայի հաջորդ փուլի ղեկավարման համար նախագահ ընտրվեց Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Հայաստանի ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար ընտրվեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: Այս մասին «Արմենպրես»¬-ին տեղեկացրին «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի լրատվական ծառայությունից: Մարտ ամսին Հարություն Խաչատրյանի ղեկավարությամբ կգումարվի Հայաստանի ազգային կինոակադեմիայի բաց նիստը, որի ընթացքում կներկայացվի հաջորդ երկու տարիների գործունեությանը ծրագիրն ու կազմակերպության թարմացված կանոնադրությունը:

Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ է ընտրվել Հարություն Խաչատրյանը