Ադելը պաշտոնապես ճանաչվել է 2015թ. «ամենավաճառված» երգչուհին

10:18 • 08.02.16

Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը, ով վերջերս թողարկած «Hello» հիթի և «25» ալբոմի շնորհիվ գրանցեց բազում ռեկորդներ, պաշտոնապես ճանաչվել է 2015թ. վաճառքի լավագույն ցուցանիշներն ապահոված երգչուհին:

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Ֆոնոգրաֆիկ արդյունաբերության միջազգային ֆեդերացիան (IFPI) հանդես է եկել նման հայտարարությամբ` հիմնվելով ամբողջ աշխարհում երաժշտական ձայնագրությունների վաճառքի ցուցանիշների վրա:

 

« «25» ալբոմը 2015թ. աշխարհի կտրվածքով դարձավ իսկական սենսացիա, իսկ Ադելն էլ պարզապես ֆենոմեն է»,-նշել է IFPI-ի գործադիր նախագահ Ֆրանս Մուրը:

 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ IFPI-ն հաշվի է առել թե՛ ձայնասկավառակների, թե՛ թվայնացված ձայնագրությունների վաճառքի ծավալները։


 

Ադելը պաշտոնապես ճանաչվել է 2015թ. «ամենավաճառված» երգչուհին