Բեյոնսեն հազիվ է խույս տվել բեմի վրա վայր ընկնելուց (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ում կիրակի կայացել է ավանդական Սուպերբոուլի հոբելյանական 50-րդ հանդիպումը, որի շրջանակում մրցել են ամերիկյան ֆուտբոլի չեմպիոնի կոչման համար պայքարող թիմերից մի քանիսը:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, բազմամիլիոնանոց հեռուստալսարան ունեցող մարզական միջոցառման բացման արարողությունը, ինչպես և նախորդ տարիներին, շատ դիտարժան է եղել։
ԱՄՆ-ի ազգային օրհներգը կատարել է Լեդի Գագան, իսկ բեմում ելույթ են ունեցել Բրունո Մարսը, Coldplay-ն ու Բեյոնսեն։ Ի դեպ, վերջինս իր գերակտիվ ելույթի ժամանակ հազիվ է կարողացել խուսափել բեմի վրա տապալվելուց։
Այս միջադեպը լայնորեն քննարկվել է սոցցանցերում, որտեղ օգտատերերի մի մասը քննադատել է «r'n'b-ի թագուհուն» անհարմար բեմական կոստյումներ ընտրելու, իսկ մի մասն էլ գովել է ցուցաբերած ճկունության համար:
Ստորև պարբերականն առաջարկում է ուշագրավ ֆոտոշարքով ծանոթանալ հոբելյանական Սուպերբոուլի ամենահետաքրքիր պահերին.



















