ԱՄՆ-ի ազգային օրհներգը` Լեդի Գագայի հուզիչ կատարմամբ (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ում կայացել է երկրի գլխավոր մարզական իրադարձություններից մեկը՝ ամենամյա Super Bowl-ը, որն այս տարի ընթացել է 50-րդ անգամ: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս մարզական իրադարձության կարևոր մասն է կազմել մասշտաբային Halftime show-ն, որի աստղերն էին Լեդի Գագան, Բեյոնսեն, Բրունո Մարսն ու Coldplay-ը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, առաջինը Սանտա Կլարա քաղաքի Levi մարզադաշտի բեմ է բարձրացել ամբողջությամբ կարմիր հագած ու ԱՄՆ-ի ազգային դրոշի գույներով ներկված կոշիկներով Լեդի Գագան: Էպատաժային շիկահերը կենդանի հնչողությամբ ներկայացրել է Միացյալ Նահանգների ազգային օրհներգը, որն անկեղծ ու սրտաբուխ է ստացվել:
Լեդի Գագայի հզոր ձայնը հուզել է ոչ միայն մարզասերներին, այլև` ֆուտբոլիստներին, որոնց մեծ մասն աչքերը փակ է վայելել այս կատարումը:














