Ջոզեֆ Գորդոն Լևիթը և Չենինգ Տատումը կնկարահանվեն մյուզիքլում

11:50 • 08.02.16

Դերասանները, ովքեր մեկ անգամ չէ, որ նկարահանվել են միասին, կրկին կմասնակցեն Universal ընկերության նախագծերից մեկին, գրում է buro247.ru-ն:

 

The Hollywood Reporter-ի տվյալներով` դերասանական դուետը` Ջոզեֆ Գորդոն Լևիթը և Չենինգ Տատումը, կրկին միասին կնկարահանվեն՝ երաժշտական կատակերգությունում, որի սյուժեն կկառուցվի 2 անհաջողակ օդաչուների շուրջ: Բացի այդ, դերասանները մեկ անգամ չէ, որ ցույց են տվել, որ պարել և երգել իրենք լավ գիտեն։

 

Ֆիլմի այլ մանրամասներ դեռևս գաղտնի են պահվում: Հայտնի է միայն, որ նախագծի պրոդյուսինգով կզբաղվի Մարկ Պլատը, իսկ հենց ֆիլմի գաղափարը պատկանում է Գորդոն Լևիթին։


 

Ջոզեֆ Գորդոն Լևիթը և Չենինգ Տատումը կնկարահանվեն մյուզիքլում