Քեթի Փերիի ու Օռլանդո Բլումի միջև սիրավեպ է. ԶԼՄ-ներ (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Քեթի Փերին հանդիպում է հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումի հետ, ինչի մասին հայտնում են բազմաթիվ արևմտյան լրատվամիջոցներ:
Մասնավորապես՝ The Daily Mail-ը նշում է, որ նրանք միասին են անցկացրել վերջին մի քանի հանգստյան օրերը: Բացի այդ, Փերին ներկա է գտնվել Բլումի և սուպերմոդել Միրանդա Քերի համատեղ որդու` Ֆլինի 5- ամյակին նվիրված տոնակատարությանը:
Բացի այդ, 39-ամյա դերասանին ու 31-ամյա երգչուհուն անցած ամսվա ընթացքում պարբերաբար միասին են նկատել տարբեր առիթներով: Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ նրանք շատ լավ են իրենց զգում միասին ու արդեն հասցրել են որպես զույգ ներկայանալ դերասան Ռոբերտ Դաունի կրտսերի ծննդյան տոնին։















