Ջեյ Զին Բեյոնսեին քաջալերելու համար նրան 10.000 հատ վարդ է ուղարկել

12:47 • 08.02.16

ԱՄՆ-ում կիրակի կայացել է ավանդական Սուպերբոուլի հոբելյանական 50-րդ հանդիպումը, որի բացման դիտարժան արարողությանը մասնակցել է երգչուհի Բեյոնսեն:

 

Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, երգչուհու ամուսինը` ռեփեր Ջեյ Զին, պատասխանատու ելույթից առաջ կնոջը քաջալերելու ու հավելյալ դրական լիցքեր հաղորդելու համար նրան որպես անակնկալ 10.000 հատ վարդ է ուղարկել։ Ըստ ամենայնի՝ 34-ամյա երգչուհին շուտով հաճելի անակնկալի լուսանկարը կտեղադրի Instagram-ում:

 

Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, որ Բեյոնսեն ելույթ է ունենում Սուպերբոուլի բացման արարողությանը: Երգչուհին մասնակցել էր նաև 2013թ. տեղի ունեցած միջոցառմանը:
 

Ջեյ Զին Բեյոնսեին քաջալերելու համար նրան 10.000 հատ վարդ է ուղարկել