«Աստղային պատերազմներ» ֆիլմի նոր մասը 2 մլրդ դոլար է հավաքել համաշխարհային կինովարձույթում

12:31 • 08.02.16

Հոլիվուդյան հանրահայտ «Աստղային պատերազմներ» կինոպատման նոր մասը՝ «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացումը», համաշխարհային կինովարձույթում հավաքել է 2 մլրդ դոլար` դառնալով այս շեմը հատած պատմության մեջ 3-րդ ֆիլմը:

 

Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, միայն անցած հանգստյան օրերին «Աստղային պատերազմների» 7-րդ մասը, որի պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին, աշխարհի կինոթատրոններում հավաքել է 13.9 մլն դոլար:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ առաջին տեղում է Ջեյմս Քեմերոնի «Ավատարը», իսկ 2-րդում` «Տիտանիկը», որոնք համաշխարհային կինովարձույթում հավաքել են 2.79 մլրդ և, համապատասխանաբար,  2.19 մլրդ դոլար:


 

«Աստղային պատերազմներ» ֆիլմի նոր մասը 2 մլրդ դոլար է հավաքել համաշխարհային կինովարձույթում