Սիլվեստր Ստալոնեն պատրաստ է բոյկոտել այս տարվա Օսկարը
Ամերիկացի կինոգործիչ Սիլվեստր Ստալոնեն պատրաստ է բոյկոտել Ամերիկյան կինոակադեմիայի Օսկարի մրցանակաբաշխությունը:
Business Insider-ը հայտնում է, որ սեփական խոստովանությամբ Հոլիվուդի աստղը պատրաստ է սատարել «Քրիդ. Ռոքիի ժառանգությունը» ֆիլմի ռեժիսորին: Բանն այն է, որ ռեժիսոր Ռայան Քուգլերը և գլխավոր դերակատար Մայքլ Բ. Ջորդանը՝ երկուսն էլ սևամորթ, այս տարի «անտեսվել են» Օսկարի կողմից: Իսկ Ստալոնեն առաջադրվել է երկրորդական դերի համար և համարվում է ամենահավանական թեկնածուն:
Ստալոնեն ասել է, որ ինքը ռեժիսորին խոստացել է, որ չի գնա մրցանակաբաշխությանը, եթե նա չի ուզի: Սակայն միաժամանակ ասել է, որ ցանկանում է, որ ինքը՝ ռեժիսորը, այնուամենայնիվ, գնա:










