Գվինեթ Փելթրոուն դատի է տվել իրեն 17 տարի հետապնդող երկրպագուին (լուսանկար)
Ամերիկացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն դատի է տվել իր երկրպագուին, ով հետապնդում է նրան արդեն 17 տարի: Նրա խոսքով՝ տղամարդը պարբերաբար իրեն նվերներ, սեքս-խաղալիքներ և ամուսնության խոստումներով նամակներ է ուղարկում, գրում է Вести-ն:
Դատարանում Փելթրոուն հայտարարել է, որ այդ նամակների պատճառով անհանգստանում է իր և իր երեխաների կյանքի համար:
Դերասանուհին ցուցմունքներ է տվել 66 ծանրոցի առնչությամբ, որոնք ոմն Դանթե Սոյու 1999-2015թթ. ուղարկել է իրեն: Նվերների թվում են Սուրբ Ծննդյան տոնի առիթով ուղարկված ականջօղերը, կրոնական բովանդակությամբ գրքեր, նամակներ, որոնցում Սոյուն մտադրություն է հայտնում ամուսնանալ Փելթրոուի հետ:
Մեղադրյալի փաստաբանը հայտարարել է, որ Սոյուն պարզապես նամակներ է գրել դերասանուհուն` փորձելով ծառայություն մատուցել և որ նրա նամակագրությունը պոռնոգրաֆիկ բովանդակություն չունի: 66-ամյա Սոյուն իր մեղքը չի ընդունում:











