Ջիմի Հենդրիքսի լոնդոնյան բնակարանը վերածվել է թանգարանի (լուսանկարներ)
20-րդ դարի լավագույն կիթառահարներից մեկին` Ջիմի Հենդրիքսին, պատկանած լոնդոնյան բնակարանը, որը գտնվում Բրուք փողոցի վրա, վերածվել է թանգարանի ու այս չորեքշաբթի իր դռները կբացի առաջին այցելուների առաջ:
Ինչպես նշում է The Guardian-ը, լեգենդար կիթառահարն այս բնակարան է տեղափոխվել 1968թ.: Պարբերականի համաձայն՝ այս տանը Հենդրիքսն այնքան բարձր է կիթառ նվագել, որ պարբերաբար խնդիրներ է ունեցել հարևանների հետ:
Հայտնի է, որ երաժիշտն այս տանն ապրել է իր ընկերուհու` Քեթի Էթչինգհեմի հետ: Ի դեպ, վերջինս իր ճաշակով է կահավորել ողջ տունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ տունը թանգարանի վերածելու պատասխանատու գործընթացի շրջանակում գլխավոր խորհրդատուն եղել է հենց Էթչինգհեմը, ով ներկայում բնակվում է Ավստրալիայում:














