Բրյուս Ուիլիսը և Դեմի Մուրը հնարավոր է՝ միասին նկարահանվեն ֆիլմում
Հոլիվուդյան դերասաններ Բրյուս Ուիլիսը և Դեմի Մուրը հնարավոր է՝ ամուսնալուծությունից 16 տարի անց միասին նկարահանվեն ֆիլմում, հայտնում է Woman’s Day-ը։
Ուիլիսի և Մուրի ենթադրյալ համատեղ աշխատանքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։
Վերջին անգամ դերասանները միասին աշխատել են 1991 թվականին «Մահացու մտքեր» ֆիլմի վրա: Այժմ, աղբյուրների խոսքերով, Ուիլիսը և Մուրն իբր պատրաստվում են գլխավոր դերերը խաղալ նոր ֆիլմում՝ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ոճով։
Ինչպես բացատրել է աղբյուրներից մեկը, Ուիլիսը և Մուրը գիտեն, որ այդ վերամիավորումը «ճիշտ նախագծում» կնպաստի նրանց կարիերաներին:
Դերասաններն ամուսնացած են եղել 1987-ից մինչև 2000 թվականները: Նրանք երեք դուստր ունեն: 2005 թվականին Մուրն ամուսնացել է Էշթոն Քուտչերի հետ, բայց վեց տարի անց բաժանվել է նրանից: Ուիլիսն ամուսնացած է Էմմա Հեմինգի հետ։










