Ֆինլանդիայում փլուզվել է սառցե կամուրջը, որ կառուցել էին դա Վինչիի նախագծով

00:34 • 10.02.16

Ֆինլանդիայի արևելյան Յունկա բնակավայրում փլուզվել է սառցե կամուրջը, որը կառուցվել էր Լեոնարդո դա Վինչիի նախագծով:

«Լենտա»-ն հայտնում է, որ դա աշխարհի ամենաերկար սառցե կամուրջն էր, շինարարությունը սկսվել էր 2015-ի դեկտեմբերին՝ Ֆինլանդիայից, Հոլանդիայից, Բելգիայից, Անգլիայից և այլ երկրներից եկած մասնագետների մասնակցությամբ:

50-մետրանոց կամրջի փլուզման պատճառը տարածաշրջանում տաք ու անձրևոտ եղանակն է, քանի որ ստեղծագործության հիմնական «շինանյութը» ջուրն է:


 

Ֆինլանդիայում փլուզվել է սառցե կամուրջը, որ կառուցել էին դա Վինչիի նախագծով