Lionsgate ընկերությունը կնկարահանի «Սղոց» սարսափ ֆիլմի 8-րդ մասը
Lionsgate ընկերությունը սկսել է «Սղոց. Ժառանգությունը» սարսափ ֆիլմի ստեղծման աշխատանքները. այս ֆիլմը կլինի 8-րդը շարքում։
Սցենարը կգրեն Ջոշ Սթոլբերգը և Փիթ Գոլդֆինգերը: Ֆիլմի թողարկման ամսաթիվը չի նշվում, գրում է Лента-ն:
Ռեժիսորի և դերասանների ընտրությունը կսկսվի ավելի ուշ։ Կինոընկերությունում չեն բացառում, որ նոր ֆիլմը չի լինի նախորդի շարունակությունը:
Ստուդիան ցանկություն է հայտնել «Սղոցն» էկրաններին վերադարձնել դեռևս 2011-ին, սակայն նախագիծն այդպես էլ զարգացում չի ստացել:
Փորձագետները նշում են, որ 8-րդ ֆիլմը կարող է թողարկվել մոտ ժամանակում, քանի որ կինոընկերությունն ավարտել է իր ամենաեկամտաբեր սերիաներից մեկը` «Քաղցած խաղերը»։










