«Օսկարի» թեկնածուներին կտրվեն 250.000 դոլարանոց ինքնատիպ նվեր-տոպրակներ

13:45 • 10.02.16

Ամերիկյան «Օսկար» մրցանակի այս տարվա թեկնածուները բաղձալի արձանիկը չստանալու դեպքում, որպես սփոփանք, Distinctive Assets ընկերության կողմից կարժանանան ինքնատիպ նվեր-տոպրակների, որոնցից ամեն մեկի արժեքը 250.000 դոլար է:

 

Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, հետաքրքրական է, որ տոպրակում ներառված նվերների մեջ կան սեքս- խաղալիքներ, 275 դոլարանոց զուգարանի թուղթ, կրծքերի թարմությունը վերականգնող թանկարժեք պրոցեդուրայի անցկացման կտրոն, 54.000 դոլար արժողությամբ ուղևորություն դեպի Ճապոնիա, ֆրանսիական գինիներ, թեյեր և այլն:

 

Ընկերության ներկայացուցիչները մանրամասնել են, որ թանկարժեք նվեր-տոպրակները կտրվեն միայն «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում չհաղթած թեկնածուներին։


Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 28-ին:
 

«Օսկարի» թեկնածուներին կտրվեն 250.000 դոլարանոց ինքնատիպ նվեր-տոպրակներ