Պայքար քաղցկեղի դեմ. Հյու Ջեքմանը կրկին վիրահատվել է (լուսանկար)
Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանն Instagram սոցցանցում տեղադրել է լուսանկար, որն արվել է չարորակ քաղցկեղային ուռուցքի վիրահատությունից հետո: Բժիշկները 4-րդ անգամ նրա մոտ մաշկի քաղցկեղի տեսակներից մեկն են ախտորոշել, գրում է filmpro.ru-ն:
Լուսանկարին կից գրառման մեջ դերասանը հայտնել է, որ վիրահատվել է. հեռացվել է չարորակ ուռուցք, որը զարգանում է մաշկի այն հատվածներում, որոնք ենթարկվել են արևի լույսի ազդեցությանը:
«Ահա, թե ինչ է լինում, երբ դուք մաշկին չեք քսում արևից պաշտպանող քսուկ: Դա քաղցկեղի թեթև տեսակ է, սակայն, այնուամենայնիվ, շատ լուրջ: Խնդրում եմ, օգտագործե՛ք արևից պաշտպանող քսուկ և հետևե՛ք ձեր առողջությանը»,- գրել է Ջեքմանը:
Սա արդեն 3-րդ հետվիրահատական լուսանկարն է վերջին 3 տարվա ընթացքում: Առաջին անգամ դերասանը բուժում է անցել 2013թ. նոյեմբերին:











