Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի «Փրկվածը» ֆիլմի սցենարիստի նոր նախագծում
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն մոտ ժամանակում կսկսի նկարահանվել Paramount ստուդիայի նոր ֆիլմում, որը կրում է «Նվաճում» աշխատանքային անվանումը։
Նոր ֆիլմի սցենարի հեղինակը կլինի Մարկ Լ. Սմիթը, ով հայտնի է «Փրկվածը» ֆիլմից, գրում է filmpro.ru-ն:
Աղբյուրները հայտնում են, որ կինոընկերությունը մտադիր է նկարահանել ֆիլմ, որում գլխավոր դերը կկատարի Լեոնարդո Դի Կապրիոն: Ֆիլմի պրոդյուսերը կլինի Ջոն Դևիսը: Նախագծի ժանրի և սյուժեի մասին դեռ տեղեկություն չկա:
Paramount ընկերությունը տարբեր տարիների մի քանի կինոհիթեր է թողարկել Դի Կապրիոյի մասնակցությամբ` «Տիտանիկ», «Ուոլ սթրիթի գայլը», «Անիծյալների կղզին»: Բացի այդ, ընկերությունը զբաղվում է Մարտին Սկորսեզեի «Սատանան սպիտակ քաղաքում» նոր ֆիլմով, որում Դի Կապրիոն կատարում է գլխավոր դերը: Ֆիլմի սյուժեի հիմքում սերիական մարդասպանի հանցագործություններն են:










