Լոս Անջելեսում կբացվի Քուրթ Քոբեյնին նվիրված ցուցադրություն (լուսանկարներ)
Լոս Անջելեսի KM Fine Arts պատկերասրահում փետրվարի 11-ից մինչև մարտի 26-ը կարելի է տեսնել Քուրթ Քոբեյնի անձնական իրերի լուսանկարները, որոնց հեղինակը լուսանկարիչ Ջեֆ Մուրն է, գրում է buro247.ru-ն:
Երբեմն իրերը մարդու մասին քիչ բան չեն ասում: Քոբեյնի դեպքում դա իսկապես այդպես է` նկարազարդված կոշիկներ, ձայնասկավառակներ, կիթառի մասեր, տիկնիկներ, որոնք նա հավաքում էր, օրագրային գրառումներ, որոնց հանդեպ երգիչն առանձնահատուկ թուլություն ուներ:
«Ես զգում եմ, որ այս հասարակությունն ինչ-որ տեղ կորցրել է այն զգացողությունը, թե ինչ է արվեստը: Արվեստն ինքնարտահայտում է: Ինքնարտահայտման գործընթացի համար ձեզ անհրաժեշտ է լիարժեք 100%-ոց ազատություն»,- ասվում է գրառումներից մեկում:
Հենց այդ արտահայտությամբ է սկսվում Cobain Unseen («Անհայտ Քոբեյնը») անվանումով գիրքը, որը Չառլզ Ռ. Քրոսը թողարկել է 2008-ին։ Այդ գրքի համար էլ Ջեֆ Մուրն արել է տասնյակ լուսանկարները:
Այժմ այդ լուսանկարները կարելի է տեսնել KM Fine Arts պատկերասրահում, որտեղ փետրվար-մարտ ամիսներին կանցկացվի ցուցադրությունը:






![]()










