Լուվրը ռեկորդային գնով ձեռք է բերել Ռեմբրանտի կտավներից մեկը
Փարիզի Լուվր թանգարանը 80 մլն եվրո է ներդրել որպես իր մասնաբաժին Նիդերլանդների հետ համատեղ Ռեմբրանտի երկու կտավները ձեռք բերելու համար:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 160 մլն եվրո: Ֆրանսիան և Նիդերլանդները պատմական փաստաթուղթ են ստորագրել Ռեմբրանտի վրձնին պատկանող երկու վիթխարի կտավ գնելու մասին: Փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրի մշակույթի նախարարների կողմից:
Լուվրի կողմից դա խոշորագույն ներդրումն էր, որը երբևէ կատարել է ֆրանսիական թանգարանը:
Կտավները, որոնք թվագրվում են 1634 թվականին, պատկերում են մեծահարուստ հոլանդացի Մարտին Սոլմանսին և նրա ապագա կնոջը` նրանց հարսանիքի նախօրեին:













