«Աստղային պատերազմների» նոր մասը ռեկորդային եկամուտ է բերել Disney-ին
Walt Disney ընկերությունը հայտնել է, որ եռամսյակում եկամտի 13,8% աճ է ունեցել՝ «Աստղերի պատերազմներ. ուժի արթնացում» բլոկբասթերի թողարկման շնորհիվ:
RBC Daily-ն հայտնում է, որ, ըստ այդմ, առաջին եռամսյակում, որն ավարտվել է հունվարի 2-ին, Walt Disney-ի եկամուտը հասել է 15,24 մլրդ ԱՄՆ դոլարի:
Անցած տարվա նույն շրջանի եկամուտը $13,39 մլրդ էր եղել: Զուտ եկամուտն աճել է ռեկորդային 2,88 մլրդ-ով:
«Աստղային պատերազմների» ֆանտաստիկ ասքի նոր մասն արդեն մի քանի ռեկորդներ է սահմանել՝ հիմնականում տարբեր կտրվածքներով իր ապահոված եկամուտների ցուցանիշներով:










