Հրապարակվել է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության լուսաբացին» ֆիլմի վերջնական թրեյլերը (տեսանյութ)
Warner Bros. ստուդիան հրապարակել է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության լուսաբացին» ֆիլմի վերջնական թրեյլերը:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` 4-րդ լիամետրաժ պրոմո-տեսանյութում իրադարձությունները ներկայացնողը Բեթմենն է, որի դերը մարմնավորել է Բեն Աֆլեքը:
Ֆիլմում դերերը մարմնավորել են նաև Հենրի Քևիլը, Ջեֆրի Դին Մորգանը, Ջեսի Այզենբերգը և Էմի Ադամսը:
«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության լուսաբացին» ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա մարտի 20-ին:










