Կանադացի վարպետը ձանձրալի պատերը վերածում է արվեստի գործերի (լուսանկարներ, տեսանյութ)
Օնտարիոյում բնակվող Բերնի Միթչելը, ով զբաղվում է տների ու բնակարանների վերանորոգմամբ, իր գործում պարտադիր ներառում է արվեստի որոշ տարրեր:
Ինչպես նշում է AdMe.Ru-ն, քանդակագործության բնագավառում ունեցած հմտությունների, ինչպես նաև վառ երևակայության շնորհիվ տղամարդը տաղտկալի ու միանման պատերը վերածում է արվեստի գործերի` դրանց վրա պատկերելով ինքնատիպ բնապատկերներ:
Գիպսակարտոնի հետ առաջին փորձարկումները Միթչելը սկսել է 1990-ականներին, իսկ այժմ դարձել է իր գործի իսկական գիտակ։ Նա նույնիսկ պատրաստվում է հատուկ գիրք թողարկել` բոլոր ցանկացողների համար իր մասնագիտական գաղտնիքները բացահայտելու նպատակով։
Թեև կանադացին այս տեխնիկայով աշխատող միակ վարպետը չէ, այնուհանդերձ` աշխարհում լավագույններից է:




















