Ջոնի Դեփը կմարմնավորի «Անտեսանելի մարդը» նոր ֆիլմի գլխավոր հերոսին
Հոլիվուդյան Դերասան Ջոնի Դեփը կմարմնավորի Universal Pictures կինոստուդիայի «Անտեսանելի մարդը» նոր ֆիլմի գլխավոր հերոսին:
Ինչպես տեղեկացնում է Deadline-ը, Universal-ը որոշել է էկրան վերադարձնել իր դասական կերպարներին: Ջոնի Դեփի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումներով կզբաղվեն պրոդյուսերներ Ալեքս Կրուցմանը և Քրիս Մորգանը:
Հերբերտ Ուելսի «Անտեսանելի մարդը» վեպը Universal-ի կողմից առաջին անգամ էկրանավորվել է 1933-ին: Այն ժամանակ գլխավոր դերը մարմնավորել էր Կլոդ Ռեյնսը:
Նախկինում հայտնի էր դարձել, որ կինոստուդիան նկարահանում է «Մումիա» ֆիլմի նոր տարբերակը, որում գլխավոր դերը կմարմնավորի Թոմ Կրուզը:










