Քոեն եղբայրների ֆիլմի ցուցադրությամբ այսօր կմեկնարկի Բեռլինի կինոփառատոնը
Ջոել և Իթան Քոենների նոր «Կեցցե՛ Կեսարը» ֆիլմով կմեկնարկի Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնը` Բեռլինալեն, գրում է Интерфакс-ը:
Քոեն եղբայրների նոր ֆիլմի գործողություններն ընթանում են Հոլիվուդում` նրա ծաղկման տարիներին` 50-ականներին: Գլխավոր դերերը կատարել են Ջորջ Քլունին, Ջոշ Բրոլինը և Սքարլեթ Յոհանսոնը:
Բեռլինալեում այս տարի ժյուրիի նախագահության համար հրավիրվել է ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը: Ժյուրիի կազմում են նաև դերասաններ Ալբա Ռորվախերը, Լարս Այդինգերը և Քլայվ Օուենը, լուսանկարիչ Բրիջիդ ԼյաԿոմբը, կինոգետ Նիկ Ջեյմսը և ռեժիսոր Մալգոժատա Շումովսկան:
Հիմնական մրցույթում ներկայացված է 18 ֆիլմ՝ եվրոպական և ամերիկյան կինեմատոգրաֆի առաջատար ռեժիսորներից:










