Լյուսյեն Ֆրեյդի «Հղի աղջիկը» կտավը վաճառվել է ռեկորդային 23 մլն դոլարով
Sotheby’s-ի ժամանակակից արվեստի աճուրդի ամենաթանկ նմուշներից է դարձել Լյուսյեն Ֆրեյդի «Հղի աղջիկը» կտավը: Այն վաճառվել է 23.2 մլն դոլարով, գրում է Вести-ն:
Աճուրդի տան պաշտոնական ներկայացուցիչ Մարի Բեատրիս Մորինի խոսքով` կտավը գնորդների շրջանում մեծ իրարանցում է առաջացրել։ Նկարի համար մինչ վերջին պահը պայքարել է 6 մարդ:
Արդյունքում այն գնել են ավելի թանկ, քան ենթադրում էին աճուրդի կազմակերպիչները: Ի սկզբանե մասնագետները կտավը գնահատել են մոտ 14.5 մլն դոլար:
Նկարն անվանում են Ֆրեյդի` ամենանուրբ և հույզերի առումով հարուստ կտավներից: Նրանում պատկերված է հեղինակի սիրելին` Բեռնադին Կովերլին, իրենց առաջին դստերը սպասելու ժամանակ։
«Այդ աննկարագրելի գեղեցիկ կտավը ցուցադրում է իսկապես ամուր կապը նկարչի և նրա երկու դուստրերի մոր միջև»,- ասել է արվեստաբան Օլիվեր Բարկերը:











