Pinewood հայտնի կինոստուդիան կարող է վաճառքի հանվել
Բրիտանական Pinewood Group կինոստուդիան, որտեղ նկարահանվել են «Աստղային պատերազմների» վերջին մասը և Ջեյմս Բոնդի մասին գրեթե բոլոր ֆիլմերը, կարող է վաճառքի հանվել՝ ռազմավարության վերանայման արդյունքում, գրում է interfax.ru-ն։
Որպես խորհրդատու է ներգրավված Rothschild ներդրումային բանկը։
Գործարքի գումարը կարող է կազմել մինչև 502 միլիոն դոլար։
Սպասվում է, որ Pinewood-ը կարող է հետաքրքրել օտարերկրացի ներդրողներին, ներառյալ՝ չինական Dalian Wanda մեդիախմբին և ամերիկյան River’s Rock-ին։
Pinewood-ն արդեն Wanda-ի հետ համաձայնագիր ունի Չինաստանում կինո- և հեռուստաստուդիա կառուցելու մասին։










