Սկսվել են «Աստղային պատերազմների» ութերորդ մասի նկարահանումները

15:08 • 11.02.16

Սկսվել են «Աստղային պատերազմներ. մաս VIII» ֆիլմի նկարահանումները: Այդ մասին հայտարարել է Disney-ի ղեկավար Բոբ Այգերը, գրում է Entertainment Weekly-ն։

 

Ֆիլմաշարի ութերորդ հատվածի աշխատանքները պետք է սկսվեին հունվարին, բայց նկարահանումները հետաձգվել են մի քանի շաբաթով։ Դա տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան 2017 թվականի դեկտեմբերին տեղափոխելու հետ գրեթե միաժամանակ։

 

Ինչպես նշել է Այգերը, Disney-ն «Աստղային պատերազմների» նոր մասի վերաբերյալ պարզ ռազմավարություն ունի՝ տեսադաշտից չկորցնել այն, ինչը ստիպում է մարդկանց տոմսեր և հուշանվերներ գնել։

 

Այգերը նաև հայտնել է, որ սկսվել են «Մաս IX»-ի ստեղծման աշխատանքները, որը պետք է թողարկվի 2019 թվականին։

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Disney-ի եկամուտն աճել է 86 տոկոսով՝ «Աստղային պատերազմների» յոթերորդ մասի շնորհիվ։

 

Սկսվել են «Աստղային պատերազմների» ութերորդ մասի նկարահանումները