Քլունիի կինը Բեռլինի կինոփառատոնի բացմանն իր տեսքով խամրեցրել է ամուսնուն (լուսանկարներ)
Գերմանիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Բեռլինի կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որն անցկացվում է արդեն 66-րդ անգամ։
Ինչպես նշում է The Guardian-ը, այս կապակցությամբ կարմիր գորգով են անցել կինոաշխարհի ամենահայտնի ու տաղանդավոր ներկայացուցիչներից մի քանիսը, որոնց թվում են եղել Ջորջ Քլունին, Քոեն եղբայրները, Մերիլ Սթրիփը, Թիլդա Սուինթոնը, այլք:
Սակայն բրիտանական պարբերականը նկատում է, որ կարմիր գորգով անցած կանանց շրջանում ակնհայտորեն առանձնանում էր Ջորջ Քլունիի կինը` Ամալ Ալամուդինը, ով իր շլացուցիչ տեսքով խամրեցրել է աստղային ամուսնուն:
Հատուկ այս միջոցառման համար սևահեր գեղեցկուհին, ով միջազգային կարգի իրավաբան է, ընտրել է անչափ էլեգանտ, նրբագեղ կազմվածքն ընդգծող երկարափեշ զգեստ: Դե իսկ Ամալի անկեղծ ժպիտը դարձել է նրա տոնական կերպարի լավագույն «ատրիբուտը»։





















