D'Black Blues Orchestra-ն հանդես կգա համերգով՝ նվիրված Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին
Փետրվարի 14-ին Վլադիմիր Ավետիսյանը և D'Black Blues Orchestra-ն կներկայացնեն բացառիկ համերգ` նվիրված Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին: Համերգային երեկոն տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Կհնչեն կատարումներ Կլեպտոնի երգացանկից, Բոբ Մառլիի ստեղծագործություններից: Համերգին կմասնակցի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան):
«Total Production» ընկերությունն իր հետ Հայաստան կբերի բարձրորակ լուսաձայնային տեխնիկա, որի առկայությունը մեր երկրում աննախադեպ է, քանի որ այն շատ թանկարժեք է:
Համերգին կնախորդի ջեյմսեյշնը (Jam Session), որը տեղի կունենա Yans ակումբում` փետրվարի 13-ին: Վլադիմիր Ավետիսյանի և D'Black Blues Orchestra-ի հետ կնվագեն հայ երաժիշտները:
Ունկնդիրներին սպասվում է բացառիկ համերգային երեկո և ջեյմսեյշն` բացառիկ արտիստների մասնակցությամբ, որոնց համար նույնպես Հայաստան գալը տոն է:










