Մոսկվայում բացվել է հայր և որդի Գրիգորյանների աշխատանքների ցուցահանդեսը

11:33 • 12.02.16

 

Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի ներքո գործող Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի թանգարանում բացվել է ՌԴ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի գեղանկարչության ակադեմիայի թղթակից անդամ Յուրի Գրիգորյանի և նրա որդու` Յուրի Գրիգորյան կրտսերի աշխատանքների համատեղ ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:

 

«Հայրեր և որդիներ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 40 գեղանկար, այդ թվում՝ հայկական թեմատիկայով աշխատանքներ և անվանի հայերի դիմանկարներ:


Ներկայումս հայր և որդի Գրիգորյանների աշխատանքները ցուցադրված են նաև Ռուսաստանի Տրետյակովի պետական պատկերասրահում, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, Արևելքի ժողովուրդների մշակույթի թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում:

 

Մոսկվայում բացվել է հայր և որդի Գրիգորյանների աշխատանքների ցուցահանդեսը