Դակոտա Ջոնսոնն ավելի շատ մերկ տեսարաններ է խոստանում «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունում
Դերասանուհի Դակոտա Ջոնսոնը, ով գլխավոր դերն է կատարել «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրամայում, հայտարարել է, որ ֆիլմի շարունակությունում նախատեսվում է կերպարներն ավելի մերկ ցուցադրել, փոխանցում է Лента-ն:
Այդ մասին նա ասել է Watch What Happens Live հեռուստաշոուի ժամանակ, որի հաղորդավարը հարցրել է` արդյո՞ք դերասանուհին արդարացի է համարում այն, որ իր մարմինն ավելի մերկ է ցուցադրված, քան իր գործընկերոջ` Ջեյմի Դորնանի մարմինը:
«Ես, հավանաբար, շատ անախորժություններ կունենամ այն բանի համար, ինչ հիմա կասեմ, սակայն, այո՛, ես պատրաստվում եմ ստիպել նրան ամբողջությամբ մերկանալ»,- պատասխանել է դերասանուհին:
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունն արդեն գտնվում է արտադրության ընթացքում և պետք է էկրաններին հայտնվի 2017թ. փետրվարին:










