Քանյե Ուեսթը հայտարարել է, որ ինքն է Թեյլոր Սվիֆթին հայտնի դարձրել
Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի ու երգչուհի Թեյլոր Սվիֆթի միջև տարիներ առաջ սկսված «պատերազմը» նոր շարունակություն է ստացել:
Ինչպես հայտնում է CNN-ը, իր նոր՝ The Life of Pablo ալբոմում ներառված երգերից մեկում (Famous) ռեփերը պնդում է, թե ինքն է ճանաչում բերել շիկահեր երգչուհուն։
Աղբյուրը մանրամասնում է, որ Ուեսթը դա ուղիղ տեքստով չի ասել, սակայն ավելի ուշ բացատրել է, թե ինչ է նկատի ունեցել «Իմ և Թեյլորի միջև կարող է սեքս լինել» նախադասությունն ասելով։
Աղբյուրը հիշեցնում է, որ երաժիշտների միջև «պատերազմը» սկսվել է 2009թ., երբ VMA երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ռեփերը բեմ է բարձրացել ու խանգարել Սվիֆթին մրցանակը հանձնելու պահին` հայտարարելով, որ այդ մրցանակը պետք է տրվեր Բեյոնսեին:










