Բոլորս աֆրիկացի ենք. Մերիլ Սթրիփի մեկնաբանությունը նրան քննադատության թիրախ է դարձրել
Ամերիկյան կինոյի լեգենդ Մերիլ Սթրիփը քննադատության թիրախ է դարձել իր այն հայտարարությունից հետո, թե՝ բոլորս աֆրիկացի ենք:
CNN-ը հայտնում է, որ հայտարարությունն արվել է Գերմանիայում, որտեղ Սթրիփը գլխավորում է Բեռլինի կինոփառատոնի ժյուրին: Երբ լրագրողները հարցրել են, թե ինչ կարծիքի է Սթրիփը ԱՄՆ-ի համար ակտուալ կինոյում ռասսայական խտրականության խնդրի հարցում, դերասանուհին պատասխանել է, թե մարդկությունը ծագում է Աֆրիկայից:
Նա բառացիորեն ասել է, որ բոլորս աֆրիկացիներ ենք: Ի պատասխան համացանցի օգտատերերը հիշել են, որ «Սուֆրաժիստուհին» ֆիլմի պաստառում Սթրիփը «Ավելի լավ է ապստամբ լինեմ, քան ստրուկ» գրությամբ շապիկով է, որ գլխավորում է Բեռլինի՝ ամբողջովին սպիտակամորթներից բաղկացած ժյուրին և այլն:
Աղբյուրի գնահատմամբ այս տարի սևամորթ կինոգործիչների՝ Օսկարի բոյկոտումով, ռասսակայան խտրականության խնդիրը Հոլիվուդում հասել է իր գագաթնակետին:










