«Արմենիա» TV–ին Endemol-ի ռուսաստանյան ներկայացուցչության հետ կներկայացնի «Առաջնորդները» սերիալը (տեսանյութ)

18:25 • 13.02.16

Փետրվարի 15-ից (երկուշաբթի) «Արմենիա» հեռուստաընկերությունը աշխարհահռչակ նախագծեր ստեղծող և մեծ լսարան ունեցող Endemol ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության՝ «Վայթ Մեդիա»–ի հետ համատեղ հայ հեռուստադիտողին կներկայացնի «Առաջնորդները» հեռուստասերիալը:

 

Հեռուստասերիալը կցուցադրվի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 21-00–ին, ընդ որում, առաջին շաբաթվա ընթացքում ամեն օր կցուցադրվի միանգամից երկու սերիա։

 

Նշենք, որ Endemol ընկերության հեղինակած նախագծերը մեծ տարածում ունեն  ամբողջ աշխարհում, որոնցից հայ հանդիսատեսին ծանոթ են «Աստղերի ֆաբրիկան», «Ալֆրեդի սենյակը» և այլն:

 

Սերիալի սցենարի հեղինակը Դիանա Գրիգորյանն է, ով կմարմնավորի հեռուստանովելում
գլխավոր հերոսուհու կերպարը։


 

«Արմենիա» TV–ին Endemol-ի ռուսաստանյան ներկայացուցչության հետ կներկայացնի «Առաջնորդները» սերիալը (տեսանյութ)