Հռոմում այցելությունների համար վերաբացվում է 2000-ամյա Կեստիոսի բուրգը
Հռոմում այցելությունների համար բացվում է մինչև մեր օրերը հասած միակ ամբողջական բուրգը:
Euromag-ի ներկայացմամբ` հնագույն կառույցը կանգնեցվել է մոտ 2000 տարի առաջ` որպես հռոմեացի կայսր Գալլոս Կեստիոսի դամբարան և հայտնի է Կեստիոսի բուրգ անվանմամբ:
Տարիներ շարունակ բուրգը լքված է եղել, սակայն ճապոնացի մեծահարուստի նվիրաբերության շնորհիվ այն վերականգնվել է:
Կեստիոսի բուրգը մեկն է 4 բուրգերից, որոնք կանգնեցվել են հին Հռոմում և միակը, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Այն ունի 36 մետր բարձրություն:














