Ամերիկացի վետերանն ինքնատիպ մոտոցիկլետներ է ստեղծում ծռված գդալներից (լուսանկարներ)
Ամերիկացի վետերան Ջեյմս Ռայսը մեծ հետաքրքրություն է առաջացրել վիրտուալ տիրույթում, որտեղ պարբերաբար ներբեռնում է իր իսկ ստեղծած արվեստի գործերը։
Ինչպես նշում է Oddity Central-ը, տղամարդն ինքնատիպ մոտոցիկլետներ է պատրաստում` որպես նյութ օգտագործելով ծռված գդալները։ Հետաքրքիր աշխատանքներից յուրաքանչյուրի նկարը համացանցում հավաքում է հազարավոր «լայքեր»։
«Մեր տանն այնքան գդալ էր կուտակվել, որոնցից կինս ուզում էր անհապաղ ազատվել: Ուստի՝ ես որոշեցի դրանք թափելու փոխարեն ինչ-որ հետաքրքիր բան ստեղծել»,-իր մտքերով կիսվել է վետերանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ռայսի մոտոցիկլետներից յուրաքանչյուրը վաճառվում է 3.000-4.000 դոլարով։














