Յուրի Անտոնովն իրեն լավ է զգում, սակայն կշարունակի մնալ հիվանդանոցում

14:55 • 15.02.16

Խորհրդային հայտնի երգիչ Յուրի Անտոնովի ինքնազգացողությունն արդեն բարելավվել է, սակայն նա դեռ կմնա հիվանդանոցում։

 

Ինչպես նշում է ria.ru-ն, այդ մասին հայտնել է Առաջին քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Սվետը` դժվարանալով ասել երգչի դուրսգրման հստակ ամսաթիվը:

 

Ավելի վաղ Անտոնովը հայտնել էր, որ աջ ականջի հետ ունեցած խնդիրների պատճառով ինքը կշարունակի բուժումը հիվանդանոցում:


Յուրի Անտոնովն իրեն լավ է զգում, սակայն կշարունակի մնալ հիվանդանոցում