Լարս Ֆոն Թրիերը հայտարարել է նոր ֆիլմի նկարահանումների մասին (տեսանյութ)

10:46 • 15.02.16

Ռեժիսոր Լարս Ֆոն Թրիերը հայտարարել է, որ նոր ֆիլմ է նկարահանում։ Կարճ տեսանյութում ռեժիսորը ոչ միայն հայտնել է իր նոր նախագծի աշխատանքները սկսելու մասին, այլև մեջբերել է Դևիդ Բոուին:


Ֆեյսբուքյան իր էջում ռեժիսորը կիսվել է հոլովակով, որում հայտնել է նոր ֆիլմի նկարահանումների մասին, գրում է buro247.ru-ն:


«Թույլ տվեք հիշեցնել, որ այս տարի ես սկսում եմ նկարահանել նոր ֆիլմ` «Տուն, որը կառուցել է Ջեքը»»,- ասում է Թրիերը կարճ տեսանյութում:


Դա ռոք-ն-ռոլ չէ, դա ցեղասպանություն է` սա խորհրդավոր արտահայտություն է, որով դանիացին ավարտում է իր ուղերձը: Արտահայտությունը Դևիդ Բոուիի Future Legends երգից է:
Անսպասելի մեջբերելով երգչին` ռեժիսորը շրջվում է դեպի հանդիսատեսը և, պարզվում է, որ նրա գլխաշորը ճիշտ այնպիսին է, ինչպիսին կրում էր Բոուին իր վերջին` Lazarous տեսահոլովակում:


Նախապես հաղորդվում էր, որ նոր նախագիծը, որի մասին ասում է Թրիերը, 8 մասից կազմված սերիալ է և գլխավոր հերոսը կլինի սերիական մարդասպանը:

 

Լարս Ֆոն Թրիերը հայտարարել է նոր ֆիլմի նկարահանումների մասին (տեսանյութ)