«Գլոբուս» թատրոնի դերասանները «Համլետը» բեմադրել են փախստականների ճամբարում (լուսանկարներ)
«Գլոբուս» թատրոնի դերասանները համաշխարհային շրջագայության շրջանակում ֆրանսիական Կալե քաղաքի վրանային ճամբարում բնակվող մոտ 6.000 ներգաղթյալների ու փախստականների համար բեմադրել են անգլիացի գրող, դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի «Համլետը»։
Ինչպես նշում է Euromag-ը, թատերախումբը, որի համաշխարհային շրջագայությունն իրականացվում է Շեքսպիրի ծննդյան 450- ամյակի կապակցությամբ ու ավարտվելու է այս տարվա ապրիլին, հանդես է եկել մի շարք շեքսպիրյան բեմադրություններով Հորդանանի, Ջիբութիի ու Կամերունի փախստականների ճամբարներում:
Նշվում է, որ «Գլոբուսի» թատերախումբը հաջորդ բեմադրությունն իրականացնելու է Մալթայում` լիբիացիների ճամբարում։















