Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ «Փրկվածը» ֆիլմն արժանացել է BAFTA-ի մրցանակին (լուսանկարներ)
Կինոյի և հեռուստաարվեստի բրիտանական ակադեմիայի (BAFTA) վարկածով` տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Փրկվածը» արկածային ֆիլմը, գրում է РИА Новости-ն:
Ֆիլմի գլխավոր դերակատար Լեոնարդո Դի Կապրիոն նույնպես մրցանակի է արժանացել, ինչպես և ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն։
«Փրկվածը» ֆիլմը հաղթել է առաջադրված 8 անվանակարգերից 5-ում` լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, տղամարդու լավագույն դեր, լավագույն ձայնային ուղեկցում և լավագույն օպերատորական աշխատանք:
Կնոջ գլխավոր դերի համար BAFTA-ի մրցանակն է ստացել 26-ամյա Բրի Լարսոնը` «Սենյակը» դրամայում կատարած դերի համար:
Քեյթ Ուինսլեթն արժանացել է մրցանակի երկրորդ պլանի կնոջ դերի համար` «Սթիվ Ջոբս» ֆիլմում կատարած աշխատանքի համար:
Տարվա լավագույն բրիտանական ֆիլմ մրցանակին է արժանացել ռեժիսոր Ջոն Կրաուլիի «Բրուքլին» ֆիլմը։



















