Stadio խումբը դարձել է Սան Մարինո իտալական երգի փառատոնի հաղթող (տեսանյութ)
Սան Մարինո քաղաքում իտալական երգի 66-րդ փառատոնի հաղթող է ճանաչվել Stadio երաժշտական խումբը` Un giorno mi diral երգով, գրում է РИА Новости-ն:
Հաղթողը որոշվել է քվեարկության խառը համակարգի ճանապարհով, որում հաշվի են առնվում հեռուստադիտողների ձայները, պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականները և, այսպես կոչված, դեմոսկոպիկ ժյուրիի կարծիքը, որը բաղկացած է ամբողջ երկրից ընտրված տարբեր երաժշտական նախասիրություններով 300 մարդուց, ովքեր իրենց ձայնը տվել են այս կամ այն կատարողին հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով:
Stadio-ն հայտնի իտալական խումբ է, որը ձևավորվել է 1977-ին: Սան Ռեմոյում նրանց մասնակցությունը դարձել է 5-րդը: Նախկինում նրանք մասնակցել են 1984, 1986, 1999 և 2007թթ. և ոչ մի հաղթանակ չեն ունեցել մինչ օրս: Իր կարիերայի ընթացքում խումբը թողարկել է 15 ալբոմ:










