Աննային հանդիպելուց հետո կյանքս գլխիվայր շրջվել է. Բեզռուկովի անկեղծ հարցազրույցը Elle ամսագրին (լուսանկարներ)

15:19 • 16.02.16

Ռուսական կինեմատոգրաֆի ամենատաղանդավոր ու սիրված դերասաններից մեկը` Սերգեյ Բեզռուկովը,  վերջերս հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում` դերասանուհի Իրինա Բեզռուկովայից բաժանվելու պատճառով։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ հայտնի սրտակերը նոր հարաբերություններ է սկսել իրենից 10 տարի փոքր ռեժիսոր, սցենարիստ Աննա Մատիսոնի հետ:

 

Օրերս զույգն առաջին համատեղ հարցազրույցն է տվել elle.ru-ին` խոսելով ստեղծագործական ու անձնական թեմաների շուրջ:

 

Բեզռուկովը խոստովանել է, որ Մատիսոնին հանդիպելուց հետո իր կյանքը գլխիվայր շրջվել է` իհարկե, դեպի լավը:


«Ես երջանիկ եմ, քանի որ գտել եմ իմ ռեժիսորին: Ի դեպ, ամեն դերասանի նման բախտ չի վիճակվում»,- ասել է Բեզռուկովը` առեղծվածային ժպիտը դեմքին խոստովանելով, որ ինքն այժմ սիրում է:

 

Անդրադառնալով սիրո թեմային՝ դերասանն ասել է, որ «մարդիկ դեպրեսիայի մեջ են ընկնում, երբ չեն կարողում գտնել իրենց կյանքի սերը»:


«Ինձ մոտ, բարեբախտաբար, ճգնաժամ չի նկատվում»,- ժպտալով շարունակել է Բեզռուկովը:


Իսկ ինչ վերաբերում է Մատիսոնին, ապա երիտասարդ ռեժիսորը հրաժարվել է խոսել Բեզռուկովի հետ սիրային հարաբերությունների մասին` ասելով, որ «այն, ինչ անձնական է, երբեք չի կարող ներկայացվել հանրության դատին»:


«Ես այն մարդկանցից եմ, ովքեր երբեք հրապարակայնորեն չեն խոսում անձնականից` նախընտրելով նման թեմաները քննարկել ամենամտերիմների հետ»,- ասել է նա։

Сергей ­Безруков и Анна Матисон

Сергей ­Безруков и Анна Матисон

Сергей ­Безруков и Анна Матисон

Сергей ­Безруков и Анна Матисон

Сергей ­Безруков и Анна Матисон

Сергей ­Безруков

Сергей ­Безруков и Анна Матисон

Աննային հանդիպելուց հետո կյանքս գլխիվայր շրջվել է. Բեզռուկովի անկեղծ հարցազրույցը Elle ամսագրին (լուսանկարներ)