Հայ դիզայների նորաձևության շաբաթը բացել է մորուքավոր կին մոդելը

21:06 • 04.03.16

Լոնդոնի նորաձևության շաբաթի շրջանակներում կայացել է հայազգի դիզայներ Մարիանա Հարությունյանի նորաձևության ցուցադրությունը:

 

The Independnet-ը հայտնում է, որ գարուն/ամառ հավաքածուի ցուցադրության բացումը կատարել է մորուքով մի կին՝  Հարնաամ Քաուր անունով: Նա առաջին անգամ հանդես է եկել մոդելի դերում: Ըստ աղբյուրի՝ այսկերպ նա լավագույնս պատասխանել է բոլոր նրանց, ովքեր իր ամբողջ կյանքում նեղացրել են իրեն՝ մորուքի պատճառով:


Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ նախկինում մոդելը փորձել է շտկել վիճակը՝ շաբաթական երեք անգամ էպիլյացիայի ենթարկելով դեմքը: 25-ամյա նորաթուխ մոդելը Հարությունյանի ցուցադրությանը հանդես է եկել սինգհական գլխանոցով, նավաստու զգեստով ու բարձրակրունկ կոշիկներով:

harnaamkaur.jpg