Pastrovich Studio-ն ներկայացրել է «տուն` ջրի վրա» զբոսանավի կոնցեպտը (լուսանկարներ)

16:27 • 23.04.16

Pastrovich Studio ընկերությունը ներկայացրել է 80 մ երկարությամբ X-Prime զբոսանավի կոնցեպտը, որն ավելի շատ լողացող տուն հիշեցնում։ 

Ինչպես նշում է The Business Insider-ը, եռահարկ զբոսանավն ունի ընտանիքի ու ընկերների  հետ  լիարժեք հանգստի համար բոլոր պայմանները:

Աղբյուրը նկատում է, որ X-Prime-ի գերժամանակակից ու ոճային դիզայներական լուծումներն էսթետիկական բավականություն կպատճառեն յուրաքանչյուրին:

Զբոսանավն ունի հյուրասենյակ, ննջասենյակ, խոհանոց, սպա սրահ, ջակուզի, կինոթատրոն, մարզասրահ ու մի շարք այլ հարմարություններ:

Կոնցեպտի կառուցման ու արժեքի մասին դեռևս տեղեկություն չկա:

01 my 80m x prime yacht exterior01 my 80m x prime yacht main salon 0102 my 80m x prime yacht main salon 02embed 01_178

Pastrovich Studio-ն ներկայացրել է «տուն` ջրի վրա» զբոսանավի կոնցեպտը (լուսանկարներ)