AppleWatch-ի վաճառքը կրկնակի գերազանցել է iPhone-ի վաճառքը դեբյուտային տարում. WSJ
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության «խելացի» ժամացույցը 2015թ. ապրիլից շուկայում հայտնվելուց ի վեր կրկնակի գերազանցել է iPhone սմարթֆոնի` վաճառքի անդրանիկ տարում գրանցած ցուցանիշները, գրում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ չնայած ընկերությունը չի հրապարակել AppleWatch-ի վաճառքի ցուցանիշները, ոլորտի վերլուծաբանների հաշվարկներով` դեբյուտային տարում դրանցից վաճառվել է մոտ 12 մլն օրինակ։ Մինչդեռ iPhone-ի դեբյուտային տարում վաճառվել է մոտ 6 մլն սմարթֆոն։










