ՆԱՍԱ-ն վերականգնել է «Կեպլեր» ուղեծրային հեռադիտակի աշխատանքը
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի մասնագետներին հաջողվել է ամբողջապես վերականգնել ուղեծրային «Կեպլեր» հեռադիտակի աշխատանքը, որը խափանվել ու վթարային ռեժիմում էր հայտնվել շաբաթներ առաջ:
««Կեպլերի» աշխատանքը վերականգնված է, և այն կրկին ստանձնել է Արեգակնային համակարգից դուրս գտնվող արտամոլորակների որոնման աշխատանքը»,-մեջբերում է ria.ru-ն ծրագրի ղեկավար Չարլզ Սոբեկի հայտարարությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Կեպլերը» տիեզերք է արձակվել 2009թ.` K2 ծրագրի շրջանակում:










